
Իսլամաբադում կայացած ամերիկա-իրանական բանակցությունները ձախողվել են, և այժմ աշխարհը սպասում է կողմերի հաջորդ քայլերին։
ԱՄՆ-ն արդեն իսկ հրապարակայնացրել է, թե ինչ պատրաստվում ձեռնարկել։
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ այսօրվանից իր զինված ուժերը կսկսեն իրանական նավահանգիստներ և ափամերձ շրջաններ մուտք գործող ու այնտեղից դուրս եկող ողջ ծովային երթևեկության շրջափակումը։