Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Կրեմլը չի շնորհավորի «Թիզա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շնորհավորանքներ չենք հղում անբարյացակամ երկրներին։ Իսկ Հունգարիան անբարյացակամ երկիր է. այն աջակցում է մեր դեմ պատժամիջոցներին», – ասել է նա «Life»-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին։
Պեսկովը հավելել է, որ Մոսկվան հետևելու է՝ Հունգարիայի նոր ղեկավարության ընդհանուր գիծը պրագմատի՞կ է, թե՞ քաղաքականացված։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը երկխոսության մեջ է եղել վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։
«Մենք բաց ենք լավ, փոխշահավետ հարաբերություններ կառուցելու համար», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Նշենք, որ երեկ Հունգարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում քվեարկության 98.9 տոկոսի հաշվարկից հետո ընդդիմադիր «Թիզա» կուսակցությունը զբաղեցրել է 199 տեղերից 138-ը։
Խորհրդարան է անցել նաև գործող վարչապետի գլխավորած «Ֆիդես»-«Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն» իշխող դաշինքը։
