Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ

Ինչպես հայտնել էինք՝ 10.04.2026թ., Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր Անի Դանիելյան) որոշում էր կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին: Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման։

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերաքննիչ բողոք կներկայացվի Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ։

Leave a Comment