Ազգային ժողովի ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումներն այսօր մեկնարկել են: Iravaban.net-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Այն կուսակցությունները կամ կուսակցությունների դաշիքները, որոնք հայտ են ներկայացրել ընտրություններին մասնակցելու, արդեն կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Մասնակցության ձևաչափի մասին արդեն հայտարարել են իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», որի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, «Հայաստան» դաշինքը, որի թեկնածուն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Ներկայացրել է նաև «Ուժեղ Հայաստանը», այս ուժից հայտարարում են, թե իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, սակայն նա երկքաղաքացի է և չի կարող լինել պատգամավորի թեկնածու, հետևապես նաև վարչապետ:
Նրանք նշում են, որ իշխանության գալու դեպքում փոփոխության կենթարկեն օրենքի համապատասխան կետը, այսպիսով հնարավորություն տալով կփոխեն, Սամվել Կարապետյանին՝ վարչապետ ընտրվել: Փաստացի այս ուժի նախընտրական ցուցակը գլխավորում է Նարեկ Կարապետյանը:
Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև գործարար Գագիկ Ծառուկյանը։ Նա գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը:
Առաջադրումների համար քաղաքական ուժերն ունեն 9 աշխատանքային օր, վերջնաժամկետը՝ ապրիլի 23-ն է:
ԿՀԸ-ից հայտնում են, որ մինչև այս պահը որևէ փաստաթուղթ չեն ստացել: