Իսրայելի ագրեսիվ գործողությունները Լիբանանում նրա էքսպանսիոնիստական քաղաքականության մի մասն են կազմում։ Դրանք սպառնում են տարածաշրջանային հակամարտությանը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Իսրայելի կողմից Լիբանանի օկուպացիան նրա լայնածավալ էքսպանսիոնիստական քաղաքականության մի մասն է։
Դրա արդյունքները ցույց են տալիս, որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանային հակամարտության», – ասել է Ֆիդանը «Անադոլու» գործակալությանը։