
Շաբաթվա ընթացքում դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, սակայն դժվարացրել են դաշտային աշխատանքների իրականացումը, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը։
Որոշ լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել հանգույցային արմատների առաջացման և թփակալման փուլերում, տեղ-տեղ հնդավորները թույլ բողբոջել են։ Նախալեռնային շրջաններում աշնանացանը դեռ ցողունակալման փուլում է, իսկ Արարատյան դաշտում երևացել են ծեղացողունի ներքին հանգույցները:Շաբաթվա ընթացքում դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, սակայն դժվարացրել են դաշտային աշխատանքների իրականացումը։
Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը։
Որոշ լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել հանգույցային արմատների առաջացման և թփակալման փուլերում, տեղ-տեղ հնդավորները թույլ բողբոջել են։ Նախալեռնային շրջաններում աշնանացանը դեռ ցողունակալման փուլում է, իսկ Արարատյան դաշտում երևացել են ծեղացողունի ներքին հանգույցները: