Կադաստրի կոմիտեն զգուշացնում է

Կադաստրի կոմիտեն զգուշացնում է, որ այսօր ծառայություններ մատուցող կազմակերպությունից Կադաստրի կոմիտեն ստացել է տեղեկություն, որ կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ, որոնք որևէ առնչություն չունեն Կադաստրի կոմիտեի գործառույթների հետ։

Այս պահին նամակներն առավելապես ունեն այսպիսի բովանդակություն.

«Booking.com: Refund of 243,360 AMD has been processed. Please verify your card details within 24 hours to receive the money: <հղում>»

Կոմիտեն հորդորում է  չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ:

Եթե ուղարկվում են հղումներ, չբացել դրանք:

Leave a Comment