Արմեն Գրիգորյանը ողջունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի այցը Հայաստան




Ապրիլի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեին:


 


ԱԽ քարտուղարը ողջունել է տիկին Պլեպիտեի այցը Հայաստան՝ ընդգծելով Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության շարունակական և զարգացող դինամիկան:


 


Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի, տարածաշրջանային զարգացումների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:


 


 


Leave a Comment