
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ Իսրայելը կարող է Թուրքիային հայտարարել նոր հակառակորդ, հաղորդում է Anadolu-ն։ «Մենք տեսնում ենք, որ Իսրայելը, հնարավոր է, փորձի Թուրքիային հայտարարել նոր հակառակորդ՝ Իրանից հետո, քանի որ նա չի կարող գոյություն ունենալ առանց թշնամու»,- Ֆիդանի խոսքերը մեջբերում է լրատվամիջոցը։
Այդ կապակցությամբ պաշտոնյան Մերձավոր Արևելքի երկրներին առաջարկել է պարտավորություններ ստանձնել տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միմյանց անվտանգությունը հարգելու հարցում՝ «անվտանգության մասին տարածաշրջանային պայմանագրի շրջանակներում»: