Թարմացվել է հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տրամադրվող աջակցող միջոցների ցանկը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տրամադրում է աջակցող միջոցներ, անվասայլակներ, պրոթեզներ, օրթեզներ և այլն։ Նախարարությունը պարբերաբար թարմացնում է այդ ցանկը։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է ԱՍՀՆ-ից։

Այս տարի այն համալրվել է մեկանգամյա օգտագործման տակդիրով, միկրոպրոցեսային ծնկահոդող պրոթեզով, կոխլիար իմպլանտի պրոցեսորով և այլն։ Հաջորդ տարի այն կհամալրվի տեղորոշման կամ հաղորդակցման սարքերով, ինչպես նաև նույն անձը հնարավորություն կունենա ստանալու երկու անվասայլակ տանը և դրսում օգտագործելու համար։

Հաշմանդամություն ունեցող անձին աջակցող միջոցը տրամադրվում է վերականգնողական անհատական ծրագրի կամ ծառայությունների անհատական ծրագրի հիման վրա։

«Եթե դուք արդեն անցել եք ֆունկցիոնալության գնահատում, ապա բազմամասնագիտական թիմը արդեն իսկ Ձեզ համար մշակել է ծառայությունների անհատական ծրագիր, որտեղ նշված են բոլոր այն աջակցող միջոցները, որոնք ձեզ ցուցված են և որոնք կօգնեն են հաղթահարելու միջավայրային խոչընդոտներն ու դժվարությունները։ Այն մարդիկ, ովքեր հաշմանդամությունը ստացել են մինչև 2023 կամ 24 թվականը և նրանց տրամադրվել է վերականգնողական անհատական ծրագիր, ապա անկախ նրանից այն ուժի մեջ է, թե ոչ, կշարունակեն ստանալ տվյալ այն աջակցող միջոցը, որը նշված է տվյալ փաստաթղթում։ Դրանից զատ այլ աջակցող միջոց ստանալու համար, կամ եթե չունեք վերականգնողական անհատական ծրագիր, ապա պետք է չէ անցնել ֆունկցիոնալ գնահատում ծառայությունների անհատական ծրագիր ստանալու համար, աջակցող միջոց ստանալու համար անձը կամ նրա ներկայացուցիչը դեմում է ներկայացնում միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, նրանց տրամադրվում է հավաստագիր, որով կարող են դիմել իրենց նախընտրած կազմակերպություն տվյալ աջակցող միջոց ստանալու համար, կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ նախարարության պաշտոնական կայքէջում»,- նշում է նախարարության տարածած տեսանյութում։ Ըհը

Leave a Comment