Հռոմի պապ արձագանքել է Թրամփին

Հռոմի պապ արձագանքել է Թրամփին

Հռոմի պապ Լեւոն XIV-ը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հրաժարվել է մեկնաբանել Դոնալդ Թրամփի՝ իր հասցեին քննադատությունները։

Պոնտիֆիկոսը նշել է, որ չի ցանկանում ներքաշվել քաղաքական վեճերի մեջ, սակայն ընդգծել է, որ Ավետարանի ուղերձը չպետք է չարաշահվի այնպես, ինչպես դա անում են որոշ մարդիկ։

Սրբազան քահանայապետը վերահաստատել է իր հանձնառությունը խաղաղության հաստատման գործին՝ շեշտելով, որ շարունակելու է բարձրաձայնել պատերազմների դեմ։ 

«Ես շարունակելու եմ բարձրաձայն խոսել պատերազմի դեմ՝ ձգտելով խթանել խաղաղությունը, խթանելով երկխոսությունը և պետությունների միջև բազմակողմ հարաբերությունները՝ խնդիրների արդար լուծումներ փնտրելու համար», – ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment