Ապրիլի 14-ից մեկնարկում է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը

Ապրիլի 14-ից մեկնարկում է ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը։

«Մրցումները կանցկացվեն Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում: Յուրաքանչյուր մարզից և Երևան քաղաքից եզրափակիչ փուլին կմասնակցեն յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղեր գրաված թիմերը:

Մրցաշարն անցկացվում է 3 փուլով՝ երկու տարիքային խմբերով.

1-ին տարիքային խումբ՝ միևնույն դպրոցի 5-6-րդ դասարանի աշակետներից կազմված թիմ

2-րդ տարիքային խումբ՝ միևնույն դպրոցի 7-9-րդ դասարանի աշակետներից կազմված թիմ:
Եզրափակիչը նախատեսված է ապրիլի 18-ին:

Մասնակից դպրոցների ցանկը՝ կայքում https://escs.am/am/news/35816»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment