ԱՄՆ-ի և Իրանի միջև Պակիստանում բանակցությունների մեկնարկը լարվածության թուլացմանն ուղղված քայլ էր, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։
«ԱՄՆ-ի և Իրանի միջև Պակիստանում բանակցությունների մեկնարկը քայլ է դեպի լարվածության թուլացում», – ասել է Գո Ցզյակունը։
Նա նշել է՝ Չինաստանը հույս ունի, որ «բոլոր շահագրգիռ կողմերը խստորեն կհետևեն ժամանակավոր հրադադարի համաձայնագրին, կձգտեն վեճերը լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով, կխուսափեն ռազմական գործողությունների վերսկսումից և կստեղծեն պայմաններ Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության և անդորրի արագ վերականգնման համար»։