
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 13-ից սկսել է հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերի ընդունումը։ Վերջիններս պետք է մինչև ապրիլի 23-ի ժամը 18:00-ն ներկայացնեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները: Այս ժամկետի ավարտից հետո ընտրապայքարի մասնակից հանդիսացող կուսակցությունները և անհատ թեկնածուները, կարող են միայն ինքնաբացարկ հայտնել ու դուրս գալ պայքարից։ Թերևս կասկած չկա, որ, ձևավորված ավանդույթի համաձայն, քաղաքական ուժերը փաստաթղթերը ԿԸՀ կներկայացնեն հենց վերջին օրերին։