Վալիդացիաների աճ՝ մինչև 30%․ քաղաքապետը գնահատել է վարորդների զսպվածությունը

Նախորդ շաբաթ հանրային տրանսպորտում վճարումների հետ կապված ակնհայտորեն խնդիրը արձանագրելով կա նոր մեխանիզմների կարիք։ Այս մասին այսօր գործակարգավորական խորհրդակցությանը ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետի ներկայացմամբ՝ նախորդ շաբաթվա միջինացված տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակը աճել է՝ տարբեր օրերին կազմելով 15-ից մինչև 30 տոկոս՝ նախորդ շաբաթվա նույն օրերի համեմատ։

Երևանի քաղաքապետը հատուկ ընդգծել է վարորդների դերը՝ շնորհակալություն հայտնելով նրանց աշխատանքի համար։

«Ուզում եմ առաջին հերթին իմ հիացմունքը հայտնել մեր վարորդների զսպվածությամբ։ Վարորդների աշխատանքային պարտավորություններից է նաև հետևել, որպեսզի վալիդացիան իրականացվի և կատարվի համապատասխան վճարումը։ Իրականում տպավորիչ է, որ նույնիսկ այն դեպքերում, երբ որոշ անձինք փորձում են նրանց հունից հանել, նրանք մնում են հիմնականում անվրդով»,– նշել է քաղաքապետը։

Նրա խոսքով՝ վարորդները, առանց այն էլ կատարելով բարդ աշխատանք, այժմ իրականացնում են նաև կարևոր վերահսկողական գործառույթ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment