Ծանրամարտի ֆեդերացիան պահանջում է դադարեցնել ՀԱՕԿ նախագահ Ծառուկյանի լիազորությունները

Ծանրամարտի ֆեդերացիան պահանջում է դադարեցնել ՀԱՕԿ նախագահ Ծառուկյանի լիազորությունները

13 ապրիլի 2026 – 10:28 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025 թվականի սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները, և որպես հետևանք անվավեր ճանաչել 2025-ի սեպտեմբերի 9-ից նախագահի և հանձնաժողովի կողմից կայացված բոլոր որոշումները և գործողությունները, հայտնում է Factor.am-ը:

2025 թվականի հունվարի 22-ից ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, մինչդեռ Ծառուկյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահն է 2004 թվականի սեպտեմբերի 9-ից։

Հայցվորը պնդում է, որ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է 2025 թվականի սեպտեմբերի 9-ին, նոր ընտրություն չի անցկացվել, սակայն նա շարունակել է պաշտոնավարել որպես ՀԱՕԿ նախագահ։

Հայցադիմումը դատարան է մուտքագրվել ապրիլի 8-ին և մակագրվել դատավոր Անուշավան Մուշեղյանին։

Մինչդեռ ապրիլի 11-ին Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ:

Leave a Comment