Դոնալդ Թրամփ-ը իր Truth Social սոցցանցի իր էջում հրապարակել է պատկեր, որտեղ ներկայացված է Հիսուս Քրիստոսին հիշեցնող կերպարով։
Արհեստական բանականությամբ ստեղծված նկարում Թրամփը պատկերված է բաց գույնի հագուստով և կարմիր թիկնոցով՝ ձեռքը դնելով հիվանդանոցային մահճակալի վրա պառկած մարդու վրա։ Շրջապատում մարդիկ են՝ այդ թվում աղոթքի դիրքով կին, զինվորական և բուժաշխատող։
Ֆոնին պատկերված են ԱՄՆ դրոշը, Ազատության արձանը, Կապիտոլիումը, ինչպես նաև ռազմական ինքնաթիռներ և արծիվներ։