Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատար է Եվրոպայի շախմատի առաջնությունում

Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատար է Եվրոպայի շախմատի առաջնությունում

11 ապրիլի 2026 – 14:19 AMT

PanARMENIAN.Net – Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատար է Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում, hայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հովհաննիսյանը հավաքել է 4 հնարավորից 4 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը իսպանացի գրոսմայստեր Էդուարդո Իտուրիզագա Բոնելլիի հետ։

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը և Հայկ Մարտիրոսյանը նույնպես գրանցել են բարձր արդյունքներ՝ վաստակելով 3.5 միավոր և ընդգրկվելով առաջատարների խմբում։

Ապրիլի 11-ը հայտարարվել է հանգստյան օր։

Հինգերորդ խաղափուլը կայանալու է ապրիլի 12-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 17:00-ին։

Leave a Comment