Ինչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգը

Աշխատաքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրի ևս մեկ նախաձեռնություն։ Խոսքը  երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգի մասին է։

«Պետությունները, որոնք վստահ են իրենց հարատևության  վրա, և քաղաքացիները, որոնք վստահ են իրենց պետության հարատևության վրա, ունենում են նման համակարգեր։ Դու կարող ես գումար կուտակել ապագայում կարևոր ծախսերի համար, խոսքն այս դեպքում երեխայի կրթության կրթավճարներին է վերաբերում, եթե քաղաքացիները այս համակարգի ներդրմանց հետո որոշեն, որ իրենք ուզում են դա անել, որևէ գումարի չափով մանրամասները կքննարկենք։ Պետությունը մասնակցելու է այդ կուտակմանը, իհարկե դրա վրա նաև ավելանալու են տոկոսները, և երբ որ երեխան դառնա չափահաս, դրանք հնարավոր կլինի օգտագործել հիմնականում կրթության համար, ինչու ոչ նաև այլ նպատակներով, որը նախապես իհարկե որոշված կլինի»,- մանրամասնել է Թորոսյանը։

Նախարարը նշել է, որ նախընտրական ծրագիրը ունի նման բազմաթիվ շատ կոնկրետ ծրագրեր, նախաձեռնություններ։

Leave a Comment