Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 13-ին – armeniatoday.am

Հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթանցմամբ պայմանավորված ապրիլի 13-ին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ․ լեռնային և բոլոր նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Լեռնային շրջաններում պասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին նաև մերկասառույց։

Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Երևանում ցերեկը կանխատեսվում է 6-8 աստիճան, երեկոյան՝ 4-6 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 0-4 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 0-3 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 0-3 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 1-5 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 1-4 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 0-3 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 5-7 աստիճան։

Արմավիրում կեսօրին կդիտվի 7-10 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 0-3 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 0-3 աստիճան։ Արցախում կանխատեսվում 6 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment