Կիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ

Կիպրոսի Պեյա քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը երկու խաղափուլ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: 12-րդ խաղափուլում տղամարդկանց մրցաշարի բոլոր խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: 12-րդ խաղափուլից հետո տղամարդկանց մրցաշարային աղյուսակը հետևյալն է. Ջավոխիր Սինդարով՝ 9 միավոր Անիշ Գիրի՝ 7 միավոր  Ֆաբիանո Կարուանա՝ 6 միավոր Վեյ Ի՝ 5.5 միավոր Մաթիաս Բլյուբաում՝ 5.5 միավոր Հիկարու Նակամուրա՝ 5.5 միավոր Ռամեշբաբու Պրագնանանդհա՝ 5 միավոր Անդրեյ Եսիպենկո՝ 4.5 միավոր: Կանանց մրցաշարում Չժու Ջիները հաղթանակ է տարել Ռամեշբաբու Վայշալիի նկատմամբ, Բիբիսարա Ասաուբաևան հաղթել է Եկատերինա Լահնոյին, իսկ Թան Չժունյին առավելության է հասել Դիվյա Դեշմուխի նկատմամբ: Այսօր կանանց պայքարում միակ ոչ-ոքին գրանցվեց Աննա Մուզիչուկ-Ալեքսանդրա Գորյաչկինա խաղում: 12-րդ խաղափուլից հետո կանանց մրցաշարային աղյուսակը հետևյալն է. Չժու Ջիներ՝ 7 միավոր Ռամեշբաբու Վայշալի՝ 7 միավոր Բիբիսարա Ասաուբաևա՝ 6.5 միավոր Աննա Մուզիչուկ՝ 6.5 միավոր Ալեքսանդրա Գորյաչկինա՝ 5.5 միավոր Եկատերինա Լահնո՝ 5.5 միավոր Դիվյա Դեշմուխ՝ 5 միավոր Թան Չժունյի՝ 5 միավոր: Վաղը հանգստյան օր է: Նախավերջին խաղափուլը կմեկնարկի ապրիլի 14-ին՝ Հայաստանի ժամանակով 16:30-ին:

Leave a Comment