Հոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ Կարապետյան


«Համահայկական ճակատ» Շարժում տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել և կից գրել․

Հոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը։ Կիրակին ինձ համար առանձնահատուկ է` պայմանավորված երկու հիմնարար գաղափարներով, երկուսն էլ Աստվածաշնչից։

Առաջինը` կիրակին պետք է սուրբ պահել․ երբ մարդը վերարժևորում է հոգևոր հիմքերը։
Երկրորդը` կիրակին ես ավանդաբար նվիրում եմ կրակային մարզումներին`  առաջնորդվելով դարձյալ աստվածային պատգամով․ «Օրհնյալ լինի Տերը` իմ վեմը, որ սովորեցնում է իմ ձեռքերին պատերազմել և իմ մատներին` կռվել» 
(Սաղմոս 144:1)։

Այսօր նաև պատիվ ունեցա մասնակից լինելու եկեղեցու բացման արարողության:

ՀՃՇ առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment