Թրամփ․ ՆԱՏՕ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան չեն օգնում ԱՄՆ-ին, երբ դրա կարիքը կա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, ինչպես նաև Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան, օգնություն չեն ցուցաբերում Վաշինգտոնին, երբ այն դրա կարիքն ունի։

«Ինձ ամենաշատը զարմացնող բաներից մեկն այն է, որ չնայած Հորմուզի նեղուցը կարևոր է Ճապոնիայի համար՝ այն այնտեղից է ստանում իր նավթի 93%-ը, իսկ Հարավային Կորեան՝ 45%-ը, այս մարդիկ մեզ չեն օգնել», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

«Մենք օգնություն էինք ուզում ՆԱՏՕ-ից, բայց նրանք մեզ չեն օգնել», – ափսոսանքով նշել է ամերիկացի նախագահը։

Leave a Comment