Իրանը կարող է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ. Փեզեշքիան – armeniatoday.am

Իրանը կարող է արդար համաձայնության հասնել Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը հետևի միջազգային նորմերին և հաշվի առնի Թեհրանի կարմիր գծերը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ, հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին պատրաստ է հասնել հավասարակշռված և արդար համաձայնության, որը կապահովի խաղաղություն և կայուն անվտանգություն տարածաշրջանում։ Եթե Միացյալ Նահանգները հետևի միջազգային իրավական նորմերին, համաձայնության հասնելը լիովին հնարավոր է», – նրա խոսքերն է մեջբերել Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել հասնել համաձայնության պատերազմի դադարեցման շուրջ Իսլամաբադում կայացած բանակցություններից հետո։

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ էին հասցրել Իրանին փետրվարի 28-ին: Հարձակումների հետևանքով զոհվել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Թեհրանը պատասխանել էր՝ հարվածներ հասցնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը:

Leave a Comment