Ձեզ ենք ներկայացնում ապրիլի 12-ից 19-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Ֆինանսների և կարիերայի ոլորտում ձեր առաջ բացվում են նոր հորիզոններ։ Հնարավոր է՝ համագործակցության առաջարկ ստանաք, ընդլայնեք բիզնեսը կամ սկսեք նախագիծ, որը մոտ ժամանակում արդեն առաջին արդյունքները կտա։ Այս շրջանի էներգիան հստակ տեսլական է տալիս և հուշում է՝ չհապաղել։ Եթե դեռ զուգընկեր եք փնտրում, այս շաբաթ արժե ավելի ակտիվ լինել։
Մի վախեցեք մեծացնել ձեր ծրագրերի մասշտաբը։ Դուք ունեք առաջ գնալու համար անհրաժեշտ ամեն ինչ։ Կարևորը՝ պահպանեք կենտրոնացումը և մի փորձեք միաժամանակ շատ գործերի հետևից ընկնել։
Ցուլ
Աշխատանքում և ֆինանսական հարցերում այս շաբաթ կարևոր գործի ավարտական փուլում եք, բայց կարող եք զգալ հոգնածություն և ճնշում։ Այս շաբաթվա էներգիան խոստանում է, որ այդ գիծն անցնելուց հետո ձեզ սպասում են ճանաչում և հանգիստ։ Ավելի լավ է ավարտել ընթացիկ գործերը և ուժ հավաքել։ Անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրեք։ Դուք շատ մոտ եք հաղթանակին, և այդ վերջին ճիգը արժե անել։ Իսկ հետո՝ անպայման հանգստացեք և նշեք հաջողությունը։
Երկվորյակներ
Ֆինանսների և կարիերայի ոլորտում այս շաբաթ հնարավոր է ժամանակավոր կանգ կամ անհրաժեշտություն՝ խնդրին այլ տեսանկյունից նայելու։ Մի շտապեք։ Այս դադարը հնարավորություն է տալիս վերաիմաստավորել ռազմավարությունը։ Այս շաբաթվա էներգիան խոստանում է անսպասելի շրջադարձ դեպի լավը, եթե համբերություն ցուցաբերեք։
Խեցգետին
Շաբաթը բարենպաստ է ստեղծագործական նախագծերի, անշարժ գույքի, դիզայնի, ինչպես նաև գործընկերային կապերի ամրապնդման համար։ Ձեր արդյունավետությունն ու հոգատարությունը արժանի պտուղներ կտան։ Այս շաբաթվա էներգիան ոգեշնչում կբերի ձեր մտահղացումները կյանքի կոչելու համար։
Վստահեք ձեր ինտուիցիային և ստեղծարար ուժին։ Հիմա դուք կարող եք կառուցել ինչ ուզում եք՝ բիզնեսից մինչև երջանիկ հարաբերություններ։
Առյուծ
Ֆինանսների և կարիերայի հետ կապված ամեն ինչում այս շաբաթ ձեզ կարող է ժամանակ պետք գալ վերլուծության և ռազմավարական պլանավորման համար։ Մի շտապեք հրապարակային հայտարարություններով։ Ավելի լավ է ուսումնասիրել շուկան, փաստաթղթերը կամ բարձրացնել որակավորումը։ Այս շաբաթվա էներգիան խոստանում է, որ այս մեկուսացած և խորքային ուսումնասիրության շրջանը կհանգեցնի իմաստուն որոշումների։
Կույս
Այս շաբաթ աշխատանքն ու ֆինանսական գործերը կբերեն հուզական բավարարվածություն և ներդաշնակություն կոլեկտիվում։ Հնարավոր է թիմային նախագծի հաջող ավարտ, պարգևավճար կամ հաճախորդների շնորհակալություն, ինչպես նաև այլ մուտքեր, որոնք ձեզ կուրախացնեն։
Զույգ ունեցողների համար սա մի շրջան է, երբ կարող եք ապրել շատ երջանիկ պահեր ու փոխըմբռնում։ Իդեալական ժամանակ է ընտանեկան տոնակատարության, խնջույքի կամ պարզապես ուրախ ժամանցի համար։
Կշեռք
Ֆինանսների և կարիերայի ոլորտում ձեզ սպասում է էներգիայի և խանդավառության ալիք։ Հնարավոր են գործուղումներ, շտապ նախագծեր կամ նոր առաջարկներ, որոնք արագ արձագանք կպահանջեն։ Այս շաբաթվա էներգիան կտա և՛ վստահություն, և՛ հաջողության հասնելու արագություն։ Գործեք, բայց ոչ իմպուլսիվ։
Կարիճ
Ֆինանսների և կարիերայի ոլորտում այս շաբաթ ձեզ մոտ սկսվում է նոր փուլ։ Հնարավոր է աշխատանքի, բաժնի կամ նախագծի փոփոխություն։ Դա կարող է թեթևացում և պարզություն բերել։ Շարժվեք վստահ, առանց ավելորդ շտապելու։
Աղեղնավոր
Այս շաբաթ ֆինանսների և կարիերայի ոլորտում կարող եք հայտնվել ուշադրության կենտրոնում։ Մարդիկ ձեզ կընկալեն որպես խարիզմատիկ և ինքնավստահ մարդ։ Կկարողանաք հեշտությամբ համոզել ուրիշներին, ներգրավել հաճախորդների կամ հովանավորների։ Այս շաբաթվա էներգիան կուժեղացնի ձեր հմայքը և կօգնի ճիշտ ուղղությամբ օգտագործել ներուժը։
Այծեղջյուր
Գործերում կամ ֆինանսներում այս շաբաթ ստիպված կլինեք դժվար ընտրություն կատարել երկու գրեթե հավասար տարբերակների միջև։ Մի շտապեք, հավաքեք պակասող տեղեկությունները։ Շաբաթվա վերջին իրավիճակը կհստակվի։ Այս շաբաթվա էներգիան կօգնի որոշում կայացնել և առաջ շարժվել։ Կարևոր է չխառնվել ու չշտապել։
Ջրհոս
Աշխատանքի և փողի հարցերում այս շաբաթ իրավիճակը կարող է ոչ այնքան ակնհայտ լինել, լի լինել թաքնված մանրամասներով։ Հնարավոր են խոսակցություններ կամ թյուրըմբռնումներ։ Վստահեք փաստերին, ոչ թե ենթադրություններին։ Այս շաբաթվա էներգիան խոստանում է, որ շաբաթվա վերջին մառախուղը կցրվի, և դուք կհասնեք հստակ պատկերացման։
Ձկներ
Ֆինանսների և կարիերայի ոլորտում շաբաթը կարող է բերել ներշնչանք, հույս և նոր ստեղծագործ գաղափարներ։ Հնարավոր է՝ աջակցություն ստանաք ավագ գործընկերոջից կամ գտնեք խնդրի ոչ ստանդարտ լուծում։
Հավատացեք ձեր ուժերին և մի վախեցեք երազել։ Բայց հիշեք՝ որպեսզի աստղերը վառվեն, պետք է նաև ջանք գործադրել։ Արեք առաջին քայլը, և հաջողությունը կգա ձեր հետևից։
