Գիտնականները ահազանգում են հնարավոր գլոբալ սպառնալիքի մասին․ օվկիանոսային հզոր հոսանքներից մեկի՝ Գոլֆստրիմի խափանումը կարող է լուրջ կլիմայական հետևանքներ ունենալ ամբողջ մոլորակի համար։ Այդ մասին նշվում է Պոտսդամի կլիմայական փոփոխությունների ազդեցության հետազոտության ինստիտուտի գիտնականները։
Հետազոտության համաձայն՝ եթե Գոլֆստրիմի համակարգը թուլանա կամ քայքայվի, դա կարող է ավելացնել գլոբալ տաքացումը մոտ 0,2°C-ով։ Գիտնականները դա բացատրում են նրանով, որ այդ գործընթացը կհանգեցնի Հարավային օվկիանոսից մեծ քանակությամբ ածխածնի արտանետմանը մթնոլորտ։ Չնայած Եվրոպայում հնարավոր որոշակի սառեցմանը, ընդհանուր առմամբ Հյուսիսային կիսագնդում ջերմաստիճանը կարող է կտրուկ նվազել, մինչդեռ հարավային շրջաններում պատկերն այլ կլինի։
Մասնավորապես՝ Անտարկտիդայի որոշ հատվածներում կարող է դիտվել մինչև 7°С սառեցում, իսկ մյուս շրջաններում, ընդհակառակը, ջերմաստիճանը կարող է մինչև 6°C բարձրանալ։ Գիտնականների խոսքով՝ նման փոփոխությունները կարող են լրջորեն ազդել համաշխարհային կլիմայի, օվկիանոսների շրջանառության և էկոհամակարգերի վրա՝ ստեղծելով նոր կլիմայական ռիսկեր ամբողջ մոլորակի համար։
