Ես կարող էի մեկ օրում ոչնչացնել Իրանը. Թրամփ

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Իրանի հասցեին ուղղված հերթական կտրուկ հայտարարությամբ։

«Ես կարող էի  մեկ օրում ոչնչացնել Իրանը։ Ես կանխատեսում եմ, որ Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և մեզ կտա այն ամենը, ինչ մենք ուզում ենք։ Նրանք բանակցային խաղաքարտեր չունեն», – ասել է նա:

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան նախկին ղեկավարը շեշտել է, որ Թեհրանի նկատմամբ կիրառվող ճնշումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը վերջնականապես չի հրաժարվել իր միջուկային ծրագրից։ Ըստ Թրամփի՝ միջուկային զենք ստեղծելու փորձերը կհանգեցնեն Իրանի համար կործանարար հետևանքների, իսկ ճնշման գործիքակազմը միայն կխստացվի։

Leave a Comment