Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել իշխանություններին երկիրը ներառել «Թրամփի երթուղի» նախագծում
«Լելո — Ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է վերանվանել Անակլիայի խորջրյա նավահանգիստը. ըստ նրանց՝ այն պետք է դառնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվան նավահանգիստ։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։«Լելո»-ի գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն հայտարարել է, որ նավահանգիստը, որի բաժնետոմսերի 49%-ը պետք է ստանա չին-սինգապուրյան կոնսորցիումը, պետք է վերածվի դեպի արևմտյան աշխարհ «Թրամփի ուղու» (TRIPP) դարպասի, ինչը, ըստ նրա, Վրաստանին կբերի անվտանգություն, արևմտյան ներդրումներ և տնտեսական բարգավաճում։«Թրամփի երթուղին» (TRIPP) տրանսպորտային միջանցք է, որը Հայաստանի (Սյունիքի մարզ) տարածքով Ադրբեջանը կապում է Նախի…