Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի լիակատար ռազմական շրջափակումը՝ Իրանի հետ միջուկային բանակցությունների ձախողման պատճառով։
• Իսրայելի պաշտպանության բանակն անցել է մարտական բարձր պատրաստվածության՝ հնարավոր զինված հակամարտության վերսկսման սպառնալիքով։
• Կրեմլը Եվրոպային մեղադրել է Ռուսաստանից «երևակայական թշնամի» ստեղծելու և սեփական տնտեսական խնդիրները քողարկելու մեջ։
• Ծաղկաձորում տեղի ունեցած հողաշերտի սահքի հետևանքով փակված ճանապարհն ու ջրատարը փրկարարների միջամտությամբ վերականգնվել են։
• Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալը։