
Իրանի դատական փորձաքննության կազմակերպությունը նույնականացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում սպանված ավելի քան 3000 մարդու, հայտարարել է կազմակերպության ղեկավար Աբբաս Մասջեդի Արանին։
«Ռամադանի պատերազմի ժամանակ երկրի դատաբժշկական կազմակերպությունը նույնականացրել է սրբազան մարմինները և պարզել 3375 զոհերի ինքնությունը», – նրա խոսքերն է մեջբերում IRIB-ը։
Մահացածների թվում 2875 տղամարդիկ էին, իսկ 496-ը՝ կանայք։