
Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները, հայտնում է Կրեմլը։
«Իրանի նախագահը գնահատել է ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցությունները և երախտագիտություն հայտնել Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում՝ միջազգային հարթակներում, որն ուղղված է իրավիճակիդեէսկալացիային», – ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի նախագահը շեշտել է իր պատրաստակամությունը՝ շարունակել նպաստել հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման որոնմանը և միջնորդական ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության հաստատման շահերից ելնելով։
Երկու առաջնորդները վերահաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ բոլոր ճակատներում ռուս-իրանական բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման հարցում։
Փեզեշքիանը նաև շնորհավորել է Ռուսաստանի առաջնորդին և Ռուսաստանի բոլոր ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Զատկի կապակցությամբ։