Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան – armeniatoday.am

«Սրբազան պայքարի» գործով անցնող Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ, հայտնել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։

Նա տեղեկացրել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պատգամավորի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը։

ԱԱԾ-ն 2025-ի հունիսին խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: 16 անձ, այդ թվում՝ Սարգսյանը, կալանավորվել էին իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով։ 2025-ի դեկտեմբերին Սարգսյանի կալանքը դատարանը փոխարինել էր տնային կալանքով, փետրվարին այն երկարաձգել 3 ամսով։

Leave a Comment