ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ անցկացված բանակցությունները ավարտվել են առանց որևէ համաձայնության։ Նրա խոսքով՝ շուրջ 21 ժամ տևած քննարկումներից հետո ամերիկյան պատվիրակությունը լքել է Պակիստանը, իսկ նախատեսված երկրորդ օրը չի կայացել։
Նա նշել է, որ Վաշինգտոնը ներկայացրել է «ճկուն» առաջարկներ, սակայն իրանական կողմը մերժել է դրանք և հրաժարվել է պարտավորություններ ստանձնել միջուկային ծրագրի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ բանակցությունների այս փուլում առաջընթաց չի արձանագրվել։
Իրանի մայրաքաղաք Թեհրանում, իր հերթին, հայտարարել են, որ ԱՄՆ-ն փորձում է բանակցությունների միջոցով հասնել այն նպատակներին, որոնք չի կարողացել իրականացնել ռազմական ճանապարհով։ Իրանական կողմը նաև մերժել է ուրանի հարստացման և Հորմուզի նեղուցի վերաբերյալ ներկայացված պահանջները։
Միաժամանակ Իրանի իշխանությունները չեն բացառել բանակցությունների շարունակությունը՝ նշելով, որ հանդիպումները կարող են վերսկսվել կիրակի օրը, եթե կողմերը պատրաստ լինեն նոր քննարկումների։