
Իրանը «ամենախիստ կերպով» կկանխի ռազմանավերի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու ցանկացած փորձ, ասվում է ԻՀՊԿ ռազմածովային հրամանատարության հայտարարության մեջ։
«Ռազմանավերի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու ցանկացած փորձ կարժանանա առավելագույն խստության։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմն այժմ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Միայն քաղաքացիական նավերին է թույլատրվում անցնել որոշակի պայմաններում», – նրա խոսքերն է մեջբերել Fars լրատվական գործակալությունը։
Պահապանների կորպուսը նաև հերքել է այս ջրային տարածք մուտք գործելու ամերիկյան ենթադրաբար հաջողված փորձի մասին հաղորդագրությունները: