Երևանում մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը – armeniatoday.am

Երևանում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, որին մասնակցում է 22 երկրի ավելի քան 500 մարզիկ, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

Մրցաշարը, որն անցկացվում է «Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական համալիրում, այս տարի առանձնահատուկ է. պատմության մեջ առաջին անգամ տղամարդկանց հետ միասին մեդալների համար կպայքարեն նաև տեսողության խնդիրներ ունեցող կին մարզիկները:

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կտևի մինչև ապրիլի 11-ը։

Բացման արարողության ընթացքում ընթերցվել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վալերի Շեստակովի ողջույնի ուղերձը։ Նա նշել է, որ Երևանում անցկացվող մրցաշարը բացում է նոր մրցաշրջանը և հանդիսանում է միջազգային ֆեդերացիայի օրացույցի առաջին վարկանիշային մեկնարկը։

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին անցկացված սամբոյի միջազգային խոշոր մրցաշարերը, այդ թվում՝ դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունները, մեծահասակների աշխարհի առաջնությունը, աշխարհի գավաթի մրցաշարերը և այլն։

Հատկանշական է նաև, որ Հայաստանին շնորհվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունների մշտական անցկացման իրավունք։

Leave a Comment