Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները

Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։

Էմանուել Մակրոնը մեկնաբանել է Մուհամմեդ բին Սալմանի հետ ունեցած հեռախոսազրույցը։

Նշելով, որ բին Սալմանի հետ քննարկել են Մերձավոր և Միջին Արևելքում ստեղծված իրավիճակը՝ Մակրոնը հայտնել է, որ զրույցի ընթացքում աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր հրադադարին։

Նախագահը ընդգծել է, որ այդ հրադադարը պետք է լիարժեք պահպանվի և առանց հապաղման տարածվի նաև Լիբանանի վրա։

Leave a Comment