ԱՄՆ կառավարության խոսնակը հերքել է տեղեկությունները, թե Վաշինգտոնը համաձայնել է ապասառեցնել Իրանի սառեցված ակտիվները։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իրանական բարձրաստիճան աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն, իբր, բանակցությունների շրջանակում համաձայնվել է բացել Իրանի սառեցված ակտիվները։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այդ քայլը կապվում էր Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման ապահովման հետ, ինչը Թեհրանը ներկայացրել էր որպես բանակցություններում կարևոր առաջընթաց։