Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր | Radar Armenia

Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկությունում երկրորդ անընդմեջ ոսկե մեդալն է նվաճել:

Խորվաթական Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի նժույգթափերի վարժության եզրափակչում` վաստակելով 14.733 միավոր, Մանուկյանը կանգնել է պատվո պատվանդանի ամենաբարձր հարթակին։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment