Իսլամաբադում ընթացող Իրան-ԱՄՆ բանակցությունները կարող են երկարաձգվել ևս մեկ օրով․ Tasnim

Ըստ իրանական Tasnim լրատվական գործակալության՝ Իսլամաբադում ընթացող Իրան-ԱՄՆ բանակցությունները կարող են երկարաձգվել ևս մեկ օրով:

Նշվում է, որ կողմերը սկզբնական քննարկումներից անցել են մի շարք հարցերի շուրջ մանրամասն և տեխնիկական բանավեճերի փուլ: Բազմաթիվ տեխնիկական խնդիրների առկայությունը հնարավոր է դարձնում բանակցությունների շարունակությունը նաև ապրիլի 12-ին:

Բանակցություններն ընթանում են Պակիստանի մայրաքաղաքի «Սերենա» հյուրանոցում: Իրանական կողմը ներկայացված է 71 հոգանոց պատվիրակությամբ, որը գլխավորում է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բագեր Ղալիբաֆը: ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որի կազմում են նաև Ջարեդ Քուշները և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:

Քննարկումների առանցքում են Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման, Լիբանանում հրադադարի հաստատման, Հորմուզի նեղուցի բացման և սառեցված իրանական ակտիվների հարցերը: 

Leave a Comment