Ես զինվորական եմ, ինձ խորթ են երկիմաստ քայլերը և խոսքերը: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային ծրագրի ղեկավար Արթուր Ավանեսյանը։
«Ինձ համար կա մի հստակ բան․ հայրենիքը պետք է պաշտպանել: Եվ եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանությունները: Այսօր ես հենց այս փոփոխության պայքարի զինվորն եմ: Այնպիսի փոփոխության, որ փրկելու է մարդկանց կյանքը մեր երկրում: Այնպիսի փոփոխության, որը կանխելու է պատերազմներ:
Որպես զինվորական ես լավագույնս գիտեմ խաղաղության արժեքը, քանի որ պատերազմի գինը ես գիտեմ շատերից լավ: Ես տեսել եմ, թե ինչպես են իմ ընկերները զոհվում պատերազմում և ինքս դրա համար անձնական ծանր գին են վճարել, բայց և այնպես մահը այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մեռելի պես ապրելը: Հայաստանն արյամբ է վճարել խաղաղություն ունենալու համար: Խաղաղությունը վճարվել է հայրենիքի համար զոհված արժանավոր մարդկանց կյանքի գնով, խաղաղությունը վճարվել է տասնյակ հազարավոր տեղահանված ընտանիքների ճակատագրի գնով»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։