Ո՞վ է փոխարինելու Արբելոային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը ընդգրկվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի հավանական թեկնածուների ցուցակում։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։

​Ավելի վաղ նշվում էր, որ 57-ամյա Դեշամը 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո կհեռանա Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նրան կարող է փոխարինել 53-ամյա ֆրանսիացի անվանի մասնագետ Զինեդին Զիդանը։

​Աղբյուրի փոխանցմամբ՝ Չեմպիոնների լիգայից հնարավոր դուրսմղումը Մյունխենի «Բավարիայի» կողմից կարող է արագացնել Մադրիդի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոային փոխարինող գտնելու գործընթացը։

Հիշեցնենք, որ ՉԼ-ի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ պարտվել էր «Բավարիային» 1:2 հաշվով։

Leave a Comment