Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար Պակիստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը ներկայացրել է իր կարմիր գծերը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԻԻՀ պետական հեռուստատեսության և ռադիոյի գործակալությունը։«Իրանի կամիր գծերը ներկայացվել են Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ հանդիպման ընթացքում»,- նշել է գործակալությունը։
Պակիստանում Իրանն ու ԱՄՆ-ն արդեն անցկացրել են միջնորդավորված բանակցությունները, այժմ մեկնարկել է ուղիղ բանակցությունների փուլը։