Իրանը որոշում է ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել Իսլամաբադում իրանական ակտիվների ազատման և Լիբանանում հրադադարի հաստատման հարցերով, հայտնում է Tasnim գործակալությունը։
Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունները կկայանան այսօր երեկոյան Պակիստանի միջնորդությամբ։
Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը հայտնել էր, որ բանակցությունները նախատեսվում է անցկացնել ինչպես ուղիղ ձևաչափով, այնպես էլ միջնորդների միջոցով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է պահպանել ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում մինչև վերջնական խաղաղության համաձայնագրի կնքումը և նախազգուշացրել է ռազմական գործողությունների լուրջ էսկալացիայի մասին՝ բանակցությունների ձախողման դեպքում։
