Իրաքի նախագահը հրաժարվել է պետության ղեկավարի պաշտոնի իր թեկնածությունից


Իրաքի գործող նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը հրաժարվել է պետության ղեկավարի պաշտոնի իր թեկնածությունից։


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը այս մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։«Խորհրդարանի խոսնակ Հեյբաթ ալ-Հալբուսին հայտարարել է Աբդուլ Լատիֆ Ռաշիդին պետության ղեկավարի թեկնածուների ցուցակից հանելու մասին», – այս մասին տեղեկացրել է իրաքյան INA լրատվական գործակալությունը:Նախագահի թեկնածուների թիվն այժմ 16 է:


Leave a Comment