Չինաստանը կարող է Իրանին ՀՕՊ համակարգեր մատակարարել. CNN

ԱՄՆ հետախուզական տվյալներով՝ Չինաստանը կարող է առաջիկա շաբաթներին Իրանին փոխանցել նոր հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան հատուկ ծառայություններին մոտ կանգնած աղբյուրներին։ 

Խոսքը, մասնավորապես, դյուրակիր զենիթահրթիռային համալիրների մասին է, որոնք նախկինում զգալի վտանգ էին ներկայացնում ցածր բարձրությամբ գործող ամերիկյան ռազմական օդանավերի համար՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հնգշաբաթյա գործողության ընթացքում։ Նշվում է, որ նման համակարգերը Թեհրանը կարող է կիրառել, եթե խախտվի ավելի վաղ հայտարարված հրադադարը։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Պեկինը հնարավոր է այս մատակարարումները ներկայացնի որպես բացառապես պաշտպանական բնույթի աջակցություն, ընդգծելով, որ դրանք նախատեսված չեն հարձակողական գործողությունների համար։ Միևնույն ժամանակ, հետախուզական գնահատականները ցույց են տալիս, որ Իրանը կարող է օգտագործել հրադադարի շրջանը՝ արտաքին գործընկերների միջոցով սպառազինության պաշարները համալրելու նպատակով։

Նույն տեղեկությունների համաձայն՝ նման մատակարարումները կարող են իրականացվել երրորդ երկրների միջոցով՝ դրանց իրական ծագումը քողարկելու համար։

Leave a Comment