ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իսլամաբադում ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են։
«Ես հարցրի, թե արդյո՞ք բանակցությունները պաշտոնապես սկսվել են, և նա պատասխանեց՝ այո», – նախագահի հետ զրույցից հետո գրել է NewsNation-ի լրագրողը։
Թրամփը նաև նշել է, որ շուտով պարզ կդառնա, թե արդյո՞ք Իրանը անկեղծ է բանակցություններում։
«Շատ շուտով կտեղեկացնեմ ձեզ։ Դա երկար չի տևի», -Թրամփի խոսքերն է մեջբերել լրագրողը՝ ի պատասխան այս հարցի։