Անթույլատրելի է ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով՝ տարածել ապատեղեկատվություն․ ՆԳՆ խոսնակ

Անթույլատրելի է ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով՝ տարածել ապատեղեկատվություն․ ՆԳՆ խոսնակ

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի գրառումը․

Չնայած այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՆԳՆ-ն պատշաճ կերպով տարածել էր նախնական տեղեկատվություն՝ նշելով նաև, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն ԶԼՄ որոշ ներկայացուցիչներ ողբերգական պատահարն օգտագործելով, տարածել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։
Ապատեղեկատվություն է, թե ՆԳՆ ոստիկանության ավտոբուսը ՀՀ վարչապետի ավտոշարասյանն է ուղեկցել։

Ապատեղեկատվություն է նաև, թե իբր տեղի ունեցած ՃՏՊ-ն ՆԳՆ ոստիկանության ավտոբուսի մեղավորությամբ է եղել: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան հանդիպակաց գոտում բախվել է ՆԳՆ ոստիկանության ավտոբուսին:

Անթույլատրելի է՝ ինչ-ինչ նպատակների համար, ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով, տարածել ապատեղեկատվություն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment