Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Գերատեսչության տեղեկություններով՝ Հովհաննիսյանը 4 հնարավորից վաստակել է 4 միավոր և կիսում է առաջին հորիզոնականն իսպանացի գրոսմայստեր Էդուարդո Իտուրիզագա Բոնելլիի հետ։
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը և Հայկ Մարտիրոսյանն ունեն 3,5 միավոր և նույնպես առաջատարների շարքում են:
Այսօր հանգստյան օր է: 5-րդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 12-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին:
