Ընդդիմությունը փորձում է քաղաքական կապիտալ քաղել Ապարանի տարածքում տեղի ունեցած վթարից: Այս մասին տեսաուղերձում ասել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Այսօր Ապարանի շրջանում մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ոստիկանական մեքենայի, ինչի հետևանքով կա մեկ զոհ։ Ընդդիմությունը հայտարարել է, թե այդ ոստիկանական մեքենան ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանի ավտոբուսը։ Այն ավտոբուսը, որը այդ պահին դեռ Երևանից դուրս չէր եկել և ընդհանրապես Ապարանում չէր»,- ասել է Ռուբինյանը` հավելելով, որ ընդդիմության գործելակերպն է՝ գտնել զոհ ու արյուն և այն վերածել քաղաքական կապիտալի։
Մանրամասներ` տեսանյութում