Կադաստրի նախկին ղեկավարը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար

Կադաստրի նախկին ղեկավարը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար

11 ապրիլի 2026 – 13:42 AMT

PanARMENIAN.Net – Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը մեղադրվում է պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հուշարձաններն անհատույց սեփականության իրավունքով Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն հանձնելու համար, հայտնում է «Հետքը»:

Ըստ մեղադրանքի՝ Մանուկ Վարդանյանը կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնի 1-ին կարգի մասնագետի հետ դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Վարդանյանի նկատմամբ կիրառվել է «գրավ» խափանման միջոցը։

Մասնավորապես, պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող մի շարք վանքերի և եկեղեցիների նպատակային օգտագործումն ապահովելու նպատակով պետական սեփականություն հանդիսացող այդ հուշարձանները անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել են Հայաստանյայց առաքելական եկեղեցուն։

Գործը 2026 թվականի ապրիլի 9-ին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Մերի Մոսինյանին։

Կառավարությունը փոփոխություններ է կատարել հողային օրենսգրքում, որոնց համաձայն այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար տրամադրել ոչ թե անհատույց սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։

Leave a Comment